«Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հոկտեմբերի 15-ին տարակուսանք է հայտնել Ազգային ժողովի նիստերի կիսադատարկ դահլիճի առնչությամբ, որտեղ ընթանում են երկրում քրեածին իրավիճակի մասին խորհրդարանական լսումները։
Նա նշել է, որ կառավարող «Քաղպայմանագիր» խմբակցության պատգամավորների մեծ մասը պարզապես բացակայում է։ «Բացի մի քանի մարդուց՝ չկան նաեւ ՀԿ ներկայացուցիչներ... Բա ո՞ւմ են ուղարկվել հրավերները»,- հետաքրքրվել է Խամոյանը՝ դիմելով պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի ղեկավար, կառավարող «Քաղպայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին, որը նախագահում է լսումները։
Վերջինն ի պատասխան ասել է, որ լսումների նախաձեռնողները իրենց առջեւ նման նպատակ չեն դրել, թե ինչպես դահլիճը լցնեն։ Խորհրդարանականը հավաստիացրել է, որ բոլոր պատգամավորները եւ ՀԿ ներկայացուցիչները տեղեկացված են ինչպես հարկն է։ «Նրանք ամենայն հավանականությամբ կմիանան ընթացքում»,- ավելացրել է Քոչարյանը՝ չբացառելով, որ հյուրերը պարզապես կարող էին քնած մնալ։











