Frontier Airlines ավիաընկերության ուղևորուհիններից մեկը պահանջել է ինքնաթիռը վերադարձնել և վայրէջք կատարել Սան Դիեգոյի միջազգային օդանավակայանում՝ միաժամանակ բղավելով, թե ինքը Միացյալ Նահանգների «նախագահն» է և կառավարության «ինքնիշխան տիրակալը», գրում է բրիտանական The Independent պարբերականը։
Ուղևորուհու պահվածքը հայտնվել է TikTok-ի վիրուսային տեսանյութում՝ Սան Դիեգոյից Լաս Վեգաս մեկնող ինքնաթիռում: Կինը բղավել է բորտուղեկցորդուհու և մյուս ուղևորների վրա։
Տեսանյութը նկարահանած մարդը երկուշաբթի օրվա դրությամբ հավաքել է ավելի քան 400 հազար դիտում, պատմել, որ կնոջ ճիչերը պայմանավորված են նրանով, որ նա հեռախոսը մոռացել է թռիչքի գոտում։
Նշվում է նաև, որ հուզված ուղևորուհին անպարկեշտ արտահայտություններ է արել և ավիաընկերությանը մեղադրել «հանցավոր գործունեության մեջ»։





























