2023թ. հանցագործությունների բացահայտումը հանրապետությունում կազմել է 65,2 տոկոս։ Այս մասին Ազգային ժողովում քրեածին իրավիճակին նվիրված խորհրդարանական լսումներում հոկտեմբերի 15-ին ասել է ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։
Նա նշել է, որ 2019թ. հանցագործությունների բացահայտումը հանրապետությունում կազմել է 58 տոկոս, 2020-ին՝ 55,7, 2021-ին՝ 57,3, իսկ 2022-ին՝ 37,7 տոկոս։
«Բացահայտման արդյունավետությունը վերջին 5 տարիներին ամրագրում է բավական կայուն աճ։ Իհարկե, բացի 2022թ., ինչը կապված է հաշվառման մեթոդիկայի փոփոխության հետ»,- ասել է Ղազարյանը։
Նրա խոսքով՝ բացահայտման արդյունավետությունը նաեւ կապված է «հիմնական հանցագործությունների հետ հանցավորության կառուցվածքում»։ Օրինակ, սպանությունների բացահայտման աճը կազմել է 76,4 տոկոս, սպանության ոտնձգություններինը՝ 92,3, ավազակությանը՝ 92,1, գղություններինը՝ 90,5 տոկոս։




























