Արեւմուտքից ներթափանցող ցիկլոնի հետ կապված՝ հոկտեմբերի 16-18-ը հանրապետության մարզերի մեծ մասում սպասվում են հորդառատ անձրեւներ եւ ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կիջնի 6-9 աստիճանով այսօրվա համեմատ։ Հորդ անձրեւների պատճառով հոկտեմբերի 17-18-ին կնկատվի շատ գետերի ջրի մակարդակի բարձրացում։
Հոկտեմբերի 16-ին հանրապետության մարզերի մեծ մասում սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հյուսիսարեւմտյան քամու ուժգնացում՝ 16-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը երկրի ողջ տարածքում կիջնի 4-6 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, քամին կուժգնանա՝ 15-18 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +11+13, վաղը ցերեկը՝ +19+21։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +13+16,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +13+15,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝+10+12, ցերեկը՝ +16+18,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +14+17,
Լոռիում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +16+20,
Տավուշում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +19+22,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +11+14,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝+10+13, ցերեկը՝ +16+20,
Արարատում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +20+22,
Արմավիրում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +20+22,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +12+15,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +20+22,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +21+25,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +18+21։





























