Մեկ ոստիկան է սպանվել, չորս մարդ վիրավորվել է, երբ անհայտ անձը երեքշաբթի ծովափնյա Աշդոդ քաղաքից հյուսիս 4-րդ երթուղու վրա կրակ է բացել, հաղորդում է Times of Israel-ը:
Բժշկական ծառայության և ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են, որ հարձակման հետևանքով ծանր վիրավորված ոստիկանը ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։
«Ասուտա» բժշկական կենտրոնից հայտնել են, որ օգնություն են ցուցաբերել կրակոցներից մեքենայի կոտրված ապակուց թեթև վիրավորվում ստացած տղամարդուն, և թեթև վնասվածքներ ստացած ևս երկու անձի, այդ թվում՝ բժշկին: Վերջինս վիրավորներին օգնելու համար կանգնեցրել է իր մեքենան, իսկ մեկ ուրիշ մեքենա հարվածել է նրան:
Եվս մեկ վիրավոր տեղափոխվել է Կապլանի բժշկական կենտրոն։ Ոստիկանությունից հայտնել են, որ նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ կրակողը ճանապարհին է մոտեցել ոտքով:
Իսրայելի 12-րդ ալիքը, վկայակոչելով ոստիկանությանը, հաղորդում է, որ հրաձիգը մոտեցել է ճանապարհի եզրին կայանված ոստիկանական մեքենային, ոստիկանը նկատել է, որ նա մոտենում է և կանչել է անվտանգության ուժերին՝ նրան ստուգելու համար: Այնուհետև նա կրակել է ոստիկանի վրա և վիրավորել ևս չորս մարդու:
Նշվում է, որ կրակողի ինքնությունը դեռ պարզված չէ։





























