Այսօր՝ հոկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրաչյա Քոչար փողոցում գործող ավտոլվացման կետում քաղաքացու են դանակահարել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։
Կայքի փոխանցմամբ, մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր՝ «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «կրծքավանդակի աջ կեսի կտրած, ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ բժիշկների թիվ 11 խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։
Ոստիկանության Արաբկիրի բաժնի մեկնել են հիվանդանոց, որտեղ բժիշկները հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի բնակիչ 34-ամյա Գրիշա Բ․-ն է։
Ոստիկաններըն ավտոլվացման կետտում պարզել են, որ այդ վայրում միմյանց հետ վիճաբանել և փոխադարձ հարվածներ են հասցրել ավտոլվացման կետի ավտոլվացող ոմն Սուրենն ու Գրիշա Բ․-ն։ Վիճաբանության ընթացքում Սուրենը սենյակից վերցրել է դանակը և հարվածել Գրիշա Բ․-ին։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են դանակով հարվածողը Արարատի մարզի բնակիչ 17-ամյա Սուրեն Հ․-ն է։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ Սուրեն Հ․-ին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Վիճաբանությունն ու դանակահարությունը տեսանկարահանվել է տեսախցիկի կողմից։




























