Այսօր՝ հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում Վարդանանց փողոցում՝ Սախարովի հրապարակից դեպի Գնունու շուկա տանող թունելի մեջ, բախվել են Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Ապրես Հ.-ի վարած Opel մակնիշի, Երևանի բնակիչ 42-ամյա Հարություն Ա.-ի վարած Changan մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Հարություն Ա.-ի վարած Honda մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։

Կայքի տեղեկություններով, վթարի հետևանքով երկու վարորդները տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կայքի փոխանցմամբ, վթարի հետևանքով երթևեկությունը մի քանի ժամ նշված հատվածում դադարեցվել էր։