Մոսկվայի Տվերի շրջանի դատարանի որոշմամբ` ընդդիմադիր  Իլյա Յաշինը  եւ Ալեքսեյ Նավալնին 15 օրով կալանավորվել են: Նրանք ձերբակալվել էին նախօրեին` բողոքի ակցիայի ժամանակ:

Ինչպես փոխանցում է «Ինբտերֆաքսը», դատարանը մեղավոր է ճանաչել Յաշինին «իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջին չենթարկվելու» մեջ: Միաժամանակ նրա պաշտպանները մտադիր են բողոքարկել դատարանի որոշումը: Յաշինը եւս կարծում է, որ իրեն ապօրինի են ձերբակալել:

Նշենք, որ Аmnesty International-ը կարծում է, որ Յաշինն ու Նավալնին ձերբակալվել են քաղաքական դրդապատճառներով  եւ նրանց անվանել են «խղճի կալանավորներ»:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը,  դեկտեմբերի 5 -ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում Պետդումայի ընտրություններից դժգոհ քաղաքացիները բողոքի ակցիաներ են անցկացնում:  Տասնյակ ակտիվիստներ ձերբակալվել են, այդ թվում` հայտնի բլոգեր Ալեքսեյ Նավալնին, քաղաքագետ Իլյա Յաշինը եւ լրագրող Իլյա Բարաբանովը: