Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, այսօր`  դեկտեմբերի 6-ին, զբաղեցրած պաշտոնից ազատվել է Ոստիկանության օպերատիվ փնտրողական վարչության (7-րդ վարչություն) պետ,  գնդապետ Մուշեղ Ղազարյանը:

NEWS.am-ի ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ` Ոստիկանության օպերատիվ փնտրողական վարչության պետի պաշտոնում նշանակվել է Աշոտ Ավագյանը, ում Վլադիմիր Գասպարյանն իր հետ բերել է Ռազմական ոստիկանությունից:

Աշոտ Ավագյանը Ռազմական ոստիկանությունում զբաղեցրել է Հատուկ օպերատիվ ծառայության բաժնի պետի պաշտոնը: