Իսրայելական ավիահարվածը չորեքշաբթի ոչնչացրել է հարավային Լիբանանի խոշոր քաղաքի՝ Նաբաթիեի քաղաքային կենտրոնը, սպանվել է քաղաքապետը և առնվազն հինգ հոգի, որոնք հավաքվել էին պատերազմից տուժածներին օգնությունը համակարգելու համար, հաղորդում է Reuters գործակալությունը:
Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին դատապարտել է հարձակումը նահանգի վարչական կենտրոնի վրա՝ հայտարարելով, որ այն «միտումնավոր թիրախավորվել է քաղաքային խորհրդի նիստը, որտեղ քննարկվել է քաղաքային ծառայություններին առնչվող իրավիճակը և արտակարգ օգնությունը»:
Գործակալությունը նշում է, որ դա Իսրայելի ամենանշանակալի հարվածն էր լիբանանյան պետական շենքին այն պահից ի վեր, երբ նա ընդլայնեց իր հարձակումը անցյալ ամիս:





























