Հոկտեմբերի 18-ին հանրապետության մարզերի մեծ մասում սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, գիշերը անձրեւները կկրեն տեղատարափ բնույթ, լեռներում եւ հյուսիսում թաց ձյուն կտեղա։ Օդերեւութաբանները կանխատեսում են հյուսիսարեւմտյան քամու ուժգնացում՝ 16-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանի անկումը կշարունակվի։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում գիշերը սպասվում են տեղատարափ անձրեւներ եւ ամպրոպ, քամին կուժգնանա՝ 15-18 մ/վրկ։ Օրվա մնացած հատվածներում կլինեն կարճատեւ անձրեւներ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +7+9, վաղը ցերեկը՝ +13+15։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +6+10,
Կոտայքի լեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +5+8,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +11+14,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +6+9,
Լոռիում գիշերը՝+2+7, ցերեկը՝ +9+12,
Տավուշում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +10+15,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +5+7,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +11+14,
Արարատում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +13+15,
Արմավիրում գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +13+15,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +7+10,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +12+15,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +13+16,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝+8+10, ցերեկը՝ +10+12։





























