Ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Երևանում 74-ամյա տղամարդը սեռական ոտնձգություն է կատարել 9-ամյա աղջնակի նկատմամբ: Այս մասին  հայտնում է Shamshyan.com-ը:

Արարատյան զանգվածի շենքերից մեկի բակում բնակիչները մատնացույց են արել 74-ամյա Մ. Խ․-ին, ով սեռական բնույթի գործողություն է կատարել անչափահասի նկատմամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Մուրադ Խ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։