Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 05:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Սրապիոն Գ.-ն իր վարած «Hyundai Veloster» մակնիշի ավտոմեքենայով Արմավիր-Երևան ավտոճանապարհի 44 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի բնակիչ 36-ամյա Ռոման Կ.-ն վարորդի, քաղաքացիների, փրկարարների ու պարեկների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: 

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: