Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:25-ի սահմաններում Արցախի պողոտայում բախվել են «Jeep» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ «Jeep»-ը կայանված է եղել լուսացույցի տակ, երբ «Opel»-ը բախվել է նրան:





























