Հայաստանը ցանկանում է ուղիղ շփվել թուրքական կողմի հետ՝ հարաբերությունները կարգավորելու համար։ Այս մասին Ստամբուլում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տարածաշրջանային «3+3» պլատֆորմի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով, Ռուսաստանն ակտիվորեն նպաստել է այս գործընթացի մեկնարկին, Իրանը նույնպես միացել է դրան, սակայն այժմ հանդիպումներ չեն նախատեսվում։
«Հայ գործընկերներն ընդմիջում են վերցրել։ Նրանք կարծում են, որ այժմ անհրաժեշտ է ուղիղ շփվել թուրքերի հետ և հասկանալ, թե ինչ է պետք անել։ Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորումն ամեն դեպքում կապված է հայ-ադրբեջանական բանակցությունների հետ, ուստի հանդիպմանն առաջարկվել է համակողմանիորեն քննարկել այդ հարցերը և խրախուսել ներգրավված երկրներին հնարավորինս արագ համաձայնության գալ», - ասել է Լավրովը։
Իսկ Ռուսաստանն ու Իրանը, իրենց հերթին, պատրաստ են աջակցել, եթե անմիջական մասնակիցների շահագրգռվածություն լինի, եզրափակել է Լավրովը։

Այնքան է լացել, որ կուրացել է. 98–ամյա Վարդանուշ տատն ամբողջ օրը հայրենի Վանքի մասին է մտածում

«Ոչ Ալիևյան Սահմանադրությանը». Նարեկ Կարապետյանը, Աննա Գրիգորյանն ու Մանե Թանդիլյանն ամփոփում են օրը

24 ժամում երկու ողբերգական վթար. 15–ամյա տղա ու 18–ամյա աղջիկ են մահшցել. Օրը մեկ տողով

DEFANSE HOUSING. բնակարաններ՝ եկամտահարկի վերադարձի արտոնությամբ և հատուկ զեղչերով

Ինչպես գնել բնակարան՝ առանց բանկից վարկ վերցնելու

VARCastը՝ FAF-ի և Red Eagles-ի հիմնադիրների հետ. Հայկական ֆուտբոլի «լինել - չլինելու» հարցը

Ալեն Սիմոնյանը կզրկվի պաշտոնից. նոր Սահմանադրությամբ լուծարվում է ԱԽՔ ինստիտուտը. մամուլի տեսություն

Արդեն նկատում ենք սև փիառի գործընթացներ. Փարսյանը քարոզարշավի մասին

Ինչի՞ց է Փաշինյանը բանանով շեղում ուշադրությունը I ԼՈՒՐԵՐ I 20:00

Բերդից մարդուն հանձնել են անշնչացած․ Կարապետյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան ու պատասխանատուների մասին

Միջազգային փորձ՝ հայկական շուկայում. Domar Realty-ն մասնակցում է TOON EXPO—ին

Skyline-ի հատուկ առաջարկները՝ միայն TOON EXPO-ի երեք օրերին