Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») նախարարական հանդիպման շրջանակում ընդունել է հարթակին մասնակցող՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներին: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս 3+3 հարթակին, որը ստեղծվել է տարածաշրջանի խնդիրները երկխոսության միջոցով լուծելու տեսլականի հիման վրա։

Նա գոհունակություն է հայտնել, որ «Հարավային Կովկասի դեմքը փոխվում է դեպի կայուն խաղաղություն»։

Էրդողանը միաժամանակ հավելել է, որ  Իսրայելին զենքի էմբարգոն կասեցնելու ՄԱԿ-ի որոշումն րդյունավետ քայլ կլինի, և Թուրքիան կշարունակի դա անել: