Լիբանանի տարածքից անօդաչուի գրոհի հետեւանքով վնասվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Կեսարիայում գտնվող մասնավոր նստավայրը, տեղեկացրել է սաուդյան Al-Hadath պարբերականը։
Նշվել է, որ միջադեպը տեղի է ունեցել այս առավոտյան։ Տուժածների մասին տեղեկություն չի ստացվել, եւ պարզ չէ, թե արդյոք Իսրայելի վարչապետը այդ ժամանակ տանն էր։





























