Ոստիկանության տվյալներով՝ շաբաթ առավոտյան Տոկիոյում տղամարդը ենթադրաբար, հրկիզվող նյութով շշեր է նետել կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության Տոկիոյի կենտրոնատեղիի ուղղությամբ, ինչպես նաեւ միկրոավտոբուսով խուժել է վարչապետի գարսենյակի պատնեշից ներս, որը գտնվում է կենտրոնատեղիի մոտ, տեղեկացրել է Kyodo-ն։
Միջադեպերից հետո, որոնք տեղի են ունեցել տեղի ժամանակով ժամը մոտ 05.50-ին, ոստիկանությունը բռնել է Ացունոբու Ուսուդուին՝ Սայտամա պրեֆեկտուրայի Կավագուտի քաղաքի 49-ամյա բնակչին Տոկիոյից ոչ հեռու, ոստիկանության համար խոչընդոտներ ստեղծելու պատճառով, եւ մեքենայում հայտնաբերել է մի քանի բեռնարկղ, տեղեկացրել է հետաքննությունը վարող աղբյուրը։
Մայրաքաղաքի ոստիկանական վարչությունում հայտնել են, որ տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել, բայց ոստիկանական մեքենան մասամբ այրվել է այն բանից հետո, երբ տղամարդը «մոտ հինգ իր» է նետել ԼԴԿ կենտրոնատեղիի մոտ։





























