Հինգշաբթի օրը Դենվերի բնակչուհին  դատապարտվել է մեկ տարի և մեկ օր վա ազատազրկման՝ իր գործատուից՝ Amazon-ից գրեթե 500,000 դոլար գողանալու համար, հայտնել է դաշնային դատախազությունը, հաղորդում է UPI-ն:

Արդարադատության նախարարությունը հայտնել է, որ 37-ամյա Թիֆանի Վոն մեղավոր է ճանաչվել բանկային խարդախության և Amazon-ին խաբելու սխեմայի մեջ, երբ աշխատում էր այնտեղ:

Արդարադատության նախարարության  փաստաթղթերը ցույց են տալիս, որ 2020 թվականի ամռանից մինչև 2022 թվականի հունիսը Վոն աշխատել է Amazon-ում, որտեղ ղեկավարել է աշխատակիցների վիրտուալ ծրագրերը COVID-19 համավարակի ժամանակ։

Այս ընթացքում նա յուրացրել է գրեթե կես միլիոն դոլար և ծախսել անձնական իրերի վրա։

Մեղադրյալին պարտավորեցրել են նաև փոխհատուցում վճարել և դատապարտել երեք տարվա պայմանական-վաղաժամկետ ազատման։