Ավստրալիայի իշխանությունները շաբաթ արձագանքել են Նոր Զելանդիայից Սիդնեյ կատարվող չվերթում գտնվող ռումբի մասին տեղեկությանը, հաղորդել է Associated Press-ը։
Ոստիկանությունը հայտնել է, որ սպառնալիք չի եղել։ Air New Zealand ավիաընկերության 247 չվերթի ինքնաթիռը ուղեւորներով մի քանի ժամ մնացել է Սիդնեյի օդանավակայանի թռիչքուղում, պայթյունի սպառնալիքի պատճառով, տեղեկացրել են ԶԼՄ-ները։
Ավստրալիայի դաշնային ոստիկանությունը հայտնել է, որ արձագանքել է օդանավակայան մտնող ինքնաթիռի միջադեպին։
«Հետաքննությունը շարունակվում է։ Սպառնալիք բնակչության համար չկա»,- նշվել է ոստիկանության հայտարարությունում։
Air New Zealand ավիաընկերության հայտարարությունում նշվել է, որ չվերթի ժամանակ տեղի է ունեցել «միջադեպ անվտանգության հետ կապված»։
«Մենք աշխատում ենք տեղի իշխանությունների հետ եւ հետեւում ենք ստանդարտ ընթացակարգերին, որոնք սահմանված են նման միջադեպերի համար։ Բոլոր ուղեւորների եւ անձնակազմի անվտանգությունը մեր գլխավոր առաջնահերթությունն է»,- նշվել է ավիաընկերության հայտարարությունում։





























