Մոսկվայում մահացած են գտել «Յուկոս» կորպորատիվ կառավարման գծով նախկին փոխնախագահ Միխայիլ Ռոգաչովին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ընկել է պատուհանից, գրում է Московский Комсомолец-ը։

Լրատվամիջոցների տվյալներով՝ 64-ամյա Միխայիլ Ռոգաչովի դին հայտնաբերվել է մոտավորապես ժամը 8.30-ին Պրոտոպոպովսկի Լեյնում գտնվող տան բակում, որտեղ նա ապրում էր։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Միխայիլ Ռոգաչովը 90-ականներին ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ՅՈՒԿՕՍ կորպորացիայի մեջ։ Այնուհետև նա եղել է «ՕՆԵՔՍԻՄ» խմբի գործադիր տնօրենը, լեռնամետալուրգիական «Նորիլսկի նիկել» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալը։

Ավելի ուշ, Մոսկովսկի Կոմոսոմոլեցը հրապարակել է Ռոգաչովի մինչև մահը գրված ուղերձը քրոջը։

«Նա առողջական լուրջ խնդիրներ ուներ, այդ թվում՝ նյարդերի հետ կապված։ Իր ինքնասպանության գրառման մեջ գործարարը նախատել է բժիշկներին ու հրաժեշտ տվել կնոջը»,–գրում է լրատվամիջոցը։