Գաբդուլա Տուկայի անվան Կազանի օդանավակայանը հոկտեմբերի 20-ի առավոտից ժամանակավորապես չվերթեր չի ընդունում և չի ուղարկում, հայտնում է «Коммерсантъ»-ը։

Սահմանափակումները մտցվել են «քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու համար»։

«Ինքնաթիռների անձնակազմերը, ավիադիսպետչերները և օդանավակայանի ծառայությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները թռիչքների անվտանգությունն ապահովելու համար. սա է գլխավոր առաջնահերթությունը», - գրել է «Ռոսավիացիայի» ներկայացուցիչ Արտյոմ Կորենյակոն Telegram ալիքում։

Օդանավակայանի առցանց ցուցատախտակի համաձայն, Կազանից մեկնող տասը և քաղաք ժամանող ինը չվերթ հետաձգվել է։

Հիշեցնենք, որ BRICS-ի գագաթնաժողովը կանցկացվի Կազանում հոկտեմբերի 22-ից 24-ը։