Յոթ մարդ է զոհվել, ևս վեցը լուրջվնասվածքներ ստացել ԱՄՆ Ջորջիա նահանգի Սապելո կղզում լաստանավի կառամատույցի փլուզման հետևանքով, հայտնում է NBC News-ը։

Ջորջիայի բնական ռեսուրսների դեպարտամենտը հայտնել է, որ առնվազն 20 մարդ ընկել է ջուրը, երբ կառույցը փլուզվել է տեղական ժամանակով ժամը 16:00-ի սահմաններում, ինչին անմիջապես արձագանքել են ԱՄՆ առափնյա պահպանությունը և պետական ​​և տեղական մարմինները:

Փլուզման պատճառները հետաքննվում են։