Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11:45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոնից իրենց հայտնել են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Աբովյան քաղաքի «Վան» հյուրանոցային համալիր, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու պարեկները նշված հյուրանոցային համալիրի սենյակներից մեկի բազմոցին բերանքսիվայր հայտնաբերել են Շիրակի մարզի բնակիչ 65-ամյա Ռուստամ Հ.-ի դին։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
https://shamshyan.com/hy/article/2024/10/20/1271621
Աբովյանի «Վան» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Տեղադրություն




























