Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն այսօր երեկոյան ժամը 19:30-ին Թել Ավիվում գտնվող Կիրյա ռազմական շտաբում կգումարի իր անվտանգության կաբինետը, հայտնում է Times of Israel-ը՝ վկայակոչելով նախարարներից մեկին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել Կեսարիայում Նաթանյահուի նստավայրի վրա անօդաչուի հարվածի մասին։ Սակայն Նաթանյահուն կնոջ հետ այդ պահին տանը չեն եղել։

Իսրայելը միջադեպի համար մեղադրել է Իրանին։ Թեհրանը հերքում է իր առնչությունը: