Լիբանանի բանակը հայտնել է իսրայելական հարվածի հետևանքով իր երեք զինծառայողների սպանության մասին, հայտնում է Al Jazeera-ն։
Հաղորդվում է, որ զինծառայողները սպանվել են կիրակի օրը Իսրայելի հարվածի հետևանքով, որը թիրախավորված է եղել նրանց մեքենային: Զինծառայողները զոհվել են սահմանամերձ Այն Էբել գյուղը մոտակա Հանին քաղաքի հետ կապող ճանապարհին։
Վերջին տվյալներով, անցյալ ամիս Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև լայնածավալ պատերազմի սկսվելուց ի վեր, զոհված զինծառայողների թիվը հասել է ութի։





























