Երևանում հոկտեմբերի 21-ին առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում է կարճատև անձրև, 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

​Մարզերում հոկտեմբերի  21-ին և 22-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։ Հոկտեմբերի 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։