Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:10-ի սահմաններում Արշակունյաց 196 հասցեի դիմաց բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Կարեն Մալխասյանի վարած «Hyundai Elantra» և Երևանի բնակիչ 39-ամյա Արսեն Բորոզանջյանի վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: 

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: 

Բախման հետևանքով ավտոմեքենաները հայտնվել են հետիոտնի համար նախատեսված անցման վրա և մասամբ երթևեկությունը դարձել է դանդաղընթաց:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: