Ապագայում կոճակները եւ անջատիչները կարող են դուրս մղել սենսորային վահանակները անհատական էլեկտրոնիկայի շուկայից, այսպիսի կարծիք է հայտնել The Wall Street Journal թերթը։

Թերթը նշել է, որ «սենսորային էկրանների բռնակալությունը կարող է մոտենալ վերջին», եւ տեղեկացրել է, որ ընկերություններն ավելի հաճախ են օգտագործում կոճակներն ու անջատիչները մեքենաներում, կենցաղային սարքերում եւ անհատական էլեկտրոնիկայում։ Օրինակ, ավտոմեքենաշինությունում այնպիսի խոշոր ավտոարտադրողներ, ինչպիսին են Kia-ն, BMW-ը եւ Volkswagen-ը, վերադառնում են կոճակներին։ Նույնն է իրավիճակը նաեւ էլեկտրոնային գրքերի եւ կենցաղային սարքերի պարագայում։

Թերթը նշել է, որ անգամ Apple սմարթֆոնի նոր մոդելն ունի լրացուցիչ կոճակ։

Այս միտումը, կարծում են հոդվածի հեղինակները, կապված է այն բանի հետ, որ չնայած որոշ առավելություններին, սենսորային վահանակների օգտագործումը պահանջում է տեսողական վերահսկողություն, ինչը, օրինակ, մեքենաների դեպքում կարող է շեղել վարորդի ուշադրությունը ճանապարհին տիրող իրավիճակից։ Բացի այդ,  սենսորային վահանակներն արդեն չեն ընկալվում որպես առավել ֆունկցիա այն դեպքում, երբ լավ մտածված անջատիչներն ու կոճակնեը կարող են ավելացնել այս կամ այն սարքի արժեքավորությունը։