Մեր մեջ մի մեծ ցավ կա, որ մեզ տանելու է կործանման, դա անիմաստ ռուսասիրությունն է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ՀՀ ԱԳՆ շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը։
«Մի մասը գոռգոռոցը դնում է, որ էս իշխանությունը ենթարկվում է թուրքերին: Էս իշխանությունը երբեք թուրքերին չի ենթարկվել, էս իշխանությունը թուրքերի հետ հարաբերությունները ռուսների հետ քննարկելուց հետո է անում, ռուսների առաջադրանքով է գնում: Ստացվել է այնպես, որ մեր ժողովուրդը բաժանվել է երկու մեծ մասի. Մի մասն ասում է, որ Թուրքիայի հետ պետք է միանանք, մյուսը՝ Ռուսաստանի հետ: Երկուսն էլ չեն հասկանում, որ մեկը ուղիղ ճանապարհով է թուրքական շահեր սպասարկում, մյուսը՝ ռուսների օգնությամբ է սպասարկում: Սրանցից պետք է ազատվի ժողովուրդըԵթե դա չանի, վերջանալու ենք որպես պետություն»,-ասաց նա:
Հայրյանը հիշեցրեց, որ 1918-ին Սարդարապատի ճակատամարտի ժամանակ Ամար Մանուկյանը հայտարարել է, որ մենք միայնակ ենք եւ պետք է ապավինենք միայն մեր ուժին, եւ հիմա էլ նույն վիճակում ենք:





























