Բաքվում փորձել են որպես լայն ժեստ ներկայացնել COP29-ի գագաթնաժողովի շրջանակներում ստանձնած պարտավորությունները՝ կապված Հայաստանի հնարավոր մասնակցության հետ։
«COP29-ի հյուրընկալող Ադրբեջանը բաց և ներառական հարթակ է ստեղծել բոլոր մասնակից երկրների համար»,- APA-ին ասել է բնապահպանության և բնական պաշարների նախարար, COP29-ի նախագահ Մուխթար Բաբաևը՝ պատասխանելով COP29-ին Հայաստանի հնարավոր մասնակցության մասին հարցին։
«Մենք բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի պաշտոնյաներին հրավիրել ենք միանալու երկխոսությանը և բանակցային գործընթացին»,- ընդգծել է Մուխթար Բաբաևը։ COP29-ի նախագահը հավելեց, որ Ադրբեջանը ՄԱԿ-ի հետ ստորագրել է «Ընդունող պետության համաձայնագիրը» փաստաթուղթը, որն ապահովում է բոլոր անհրաժեշտ պայմանների ստեղծումը յուրաքանչյուր պատվիրակության համար. «Մենք կարծում ենք, որ բոլոր երկրների մասնակցությունը կնպաստի արդյունավետ քննարկումներին և դրական արդյունքներին»։




























