Facebook սոցցանցում ամենաքննարկվող թեման այս տարի եղել է թիվ մեկ ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի մահը:
Աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցը հրապարակել է ամենաքննարկվող թեմաների տասնյակը: Երկրորդ տեղում The Green Bay Packers թիմի հաղթանակն է ամերիկյան ֆուտբոլի Սուպեգավաթի եզրափակչում: Երրորդ տեղում Քեյսի Էնթոնիի դատավարությունն է, ում անմեղ են ճանաչել սեփական դստեր սպանության մեջ:
Ակտիվորեն քննարկել են նաեւ Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի (5-րդ տեղ), երգչուհի Էմի Ուայնհաուսի (8-րդ տեղ) մահը: Տասնյակում են նաեւ թագավորական հարսանիքը Մեծ Բրիտանիայում, Լիբիայի պատերազմը, «Call of Duty: Modern Warfare 3» համակարգչային խաղը եւ «Իրեն» փոթորիկը: Չորրորդ տեղում դերասան Չառլի Շինն է:
Facebook սոցցանցում ակտիվ օգտվողների թիվը հասնում է 800 միլիոնի:



























