Իսպանական RCR Arquitectes ճարտարապետական ​​ստուդիան ներկայացրել է 380 մետր բարձրությամբ Muraba Veil երկնաքերի նախագիծը, որը կհայտնվի Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Դուբայի կենտրոնում։

Ինչպես հայտնում է naked-science -ը, շենքի հիմնական առանձնահատկությունը լինելու է լայնությունը՝ այն կկազմի ընդամենը 22,5 մետր։

73 հարկանի աշտարակում կտեղավորվեն 131 բնակարաններ, սպա սրահ, ռեստորան, գեղարվեստական պատկերասրահ, հանդիպումների դահլիճներ և կինոթատրոն։

Նման «նեղ» շենքը, ըստ ճարտարապետների, պետք է գրավի զբոսաշրջիկների ուշադրությունը։ Սակայն Muraba Veil-ը չի դառնա աշխարհի ամենանեղ երկնաքերը. այս տիտղոսը կպահպանի Նյու Յորքի «Սթեյնուեյ»  (Steinway Tower) աշտարակը, որի հիմքի լայնությունը 18 մետրից փոքր-ինչ պակաս է: