Կալիֆոռնիացի պատանյակը սովորել է իր ձայնով ապակյա բաժակ ոտրել։ Ինչպես երեւում է տեսանյութում,փոքրիկը մի քանի անգամ փորձում է կոտրել բաժակը իր ձայնային ալիքների միջոցով, եւ վերջին փորձը հաջողությամբ է պսակվում։ Ըստ երեւույթին տան սպասքում բաժակն իր արժանի տեղն էր զբաղեցնում, բայց երեխայի մայրը ոչ միայն չի նախատում որդուն այլեւ ողջունում է բաժակ կոտրելու նրա «հոբբին»։

Նշենք, որ մարդու ձայնը ունի հաճախականությունը։ Հասուն տղամարդու ձայնի հիմնարար հաճախականությունը 85-155 Հց է, իսկ հասուն կնոջ ձայնի հիմնարար  հաճականությունը 165-255 Հց։

Հաճախականության արդյունքում ապակյա բաժակում տատանում է տեղի ունենում, ինչի արդյունքում էլ կոտրվում է բաժակը։

Հնարավոր է, որ ապակու կոտրմանը նպաստում է նաեւ բաժակում առկա ձողիկը։