Թուրքիայից առաջարկ չի եղել միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ներգրավվածությունը Թուրքիայի այս պրոցեսի մեջ ակնհայտ է, եւ ցանկությունը եւս ակնհայտ է, եւ բնական է, որ դա պետք է լիներ:

Միակ առաջարկը եղել է 3+3-ը, որը կքննարկենք և մեր արձագանքը կասենք։ Իմ տպավորությամբ՝ իրենք նույնպես սպասում են Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության պայմանագրին ու փորձում են իրենց գործընկերոջը՝ Ադրբեջանին ամեն կերպ սատարել, բայց միաժամանակ փաստարկների դաշտում ասելիքը ավարտվել է: Իմ տպավորությամբ՝ իրենց մոտ էլ է հարց առաջանում , թե ինչո՞ւ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը չի կնքվում: Կարծում եմ՝ դա լավ նորություն է»,-ասաց նա։