Թեհրանը շրջափակել է Իրանում ԱՄՆ ինտերնետ-դեսպանատան հասանելիությունը: Այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանում ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալաէդդին Բորուջերդին:

«Վիրտուալ ներկայացուցչության բացումը, մեծ սատանայի հերթական գայթակղությունն է, բայց Իրանի ժողովրդին չես հիմարացնի նման գայթակղություններով»,-հայտարարել է Բորուջերդին: Իրանում ԱՄՆ-ին «սատանա» են անվանում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ իշխանությունները դեկտեմբերի 6-ին ինտերնետում կայք են ստեղծել, որը ներկայացրել են որպես Իրանում ԱՄՆ վիրտուալ-ներկայացուցչություն:

Դա ընդամենը կայք է, սակայն դա հունից հանել է Իրանի իշխանություններին:

Հիշեցնենք, որ Իրանում ԱՄՆ-ի իրական դեսպանատունը փակվել է 1979 թվականին` իսլամական հեղափոխության հաղթանակից հետո: Այդ ժամանակ իրանցի պատգամավորները գրոհով վերցրել էին ԱՄՆ դեսպանատունը եւ պատանդ վերցրել դեսպանատան 52 աշխատակիցներին: