«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»  ընկերությունը տեղեկացնում է, որ թվային հաղորդիչ ցանցի արբանյակային հաղորդիչ կայանի հաղորդիչ անտենայի սպասարկման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ 2024 թվականի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 07։30 - 08։30-ը, ժամանակավորապես կդադարեցվի հանրապետական սփռման մուլտիպլեքսի արբանյակային հեռարձակումը։

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԲՏԱ նախարարությունից: