Իրանի մայրաքաղաքի արվարձաններից մեկում՝ Քարաջ քաղաքում, մահապատժի են ենթարկվել սուռոգատային ալկոհոլի արտադրության և զանգվածային տարածման մեջ մեղադրվող չորս անձինք. անցյալ տարի դա 17 մարդու մահվան և մոտ 200-ի թունավորման պատճառ է դարձել, հայտնում է Nour News-ը։
«Մահապատիժն իրականացվել է 2023 թվականի հունիսի 16-ին Քարաջում ալկոհոլային խմիչքների արտադրության և տարածման գործով, որը հանգեցրել է 17 մարդու մահվան և 191 մարդու թունավորման»,- ասված է հաղորդագրությունում։
Ինչպես հայտնում է Nour News-ը, չորս հիմնական մեղադրյալները մահապատժի են ենթարկվել, իսկ այս գործով մնացած դատապարտվածները բանտարկության իրենց պատիժն են կրում։




























