Չորեքշաբթի Անկարայի մերձակայքում գտնվող Turkish Aerospace Industries (TUSAS) կենտրոնակայանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով բազմաթիվ զոհեր կան։
Թուրքիայի իշխանությունները տեղի ունեցածը որակել են որպես ահաբեկչություն։ TUSAS-ը Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության համար շարժիչներ արտադրող է։
Շտաբ են ուղարկվել ոստիկանության և շտապ օգնության այլ բրիգադներ։
Թուրքական HaberTurk հեռուստաալիքը հայտնել է, որ աշխատակիցները պատսպարվել են տեղում։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան պայթյունն անվանել է «ահաբեկչական հարձակում» և ասել, որ կան զոհեր։ Երլիկայան այլ մանրամասներ չի հայտնել։
«Turkish Aerospace Industries Inc-ի օբյեկտների վրա՝ Անկարայի Քահրամանկազանում ահաբեկչություն է իրականացվել »,- X սոցիալական ցանցում գրել է Երլիկայան։
Անկարայի դատախազը հարձակման առնչությամբ հետաքննություն է սկսել, հայտնում է Anadolu-ն։
TUSAS-ը գտնվում է Քահրամանկազան թաղամասում՝ Անկարայի կենտրոնից մոտավորապես 40 կիլոմետր հյուսիս: Ընկերության հսկայական համալիրը զբաղեցնում է 4 միլիոն քառակուսի մետր տարածք։ Պաշտպանական արդյունաբերության հետազոտող Անիլ Շահինը թուրքական HaberTurk լրատվամիջոցին ասել է, որ հարձակումն իրականացրել են բազմաթիվ հարձակվողներ, որոնք համալիր են ժամանել տաքսիով։
Թուրքական լրատվական գործակալությունների կողմից հրապարակված մի քանի նկարներում երևում է, որ առնվազն երկու հարձակվող, որոնցից մեկը կին է, երկար հրացաններով առաջ են շարժվում համալիր:




























