Միացյալ Նահանգները, որպես Յոթնյակի (G7) խմբի հետ համաձայնագրերի մաս, վերջնականապես հավանություն է տվել Ուկրաինային 20 միլիարդ դոլարի վարկի տրամադրմանը, որը կմարվի՝ օգտագործելով ռուսական սառեցված ակտիվներից ստացված շահույթը, ասել է նախագահ Ջո Բայդենը։ Սպիտակ տան մամուլի ծառայությունն այս որոշումը որակել է «պատմական»։
«Այս կերպ Ուկրաինան կկարողանա ստանալ այն օգնությունը, որն այժմ անհրաժեշտ է, առանց ծանրաբեռնելու [ամերիկացի] հարկատուներին: Այս վարկերը կաջակցեն Ուկրաինայի ժողովրդին, երբ նա պաշտպանում և վերակառուցում է իր երկիրը»,- ասել է Բայդենը։
Նա ընդգծել է, որ Կիևի դաշնակիցների գործողությունները «հասկանալի են դարձնում, որ բռնակալները պատասխանատվություն են կրելու իրենց պատճառած վնասի համար»։ «Սա ևս մեկ հիշեցում է [Ռուսաստանի նախագահ] Վլադիմիր Պուտինին, որ աշխարհը հավաքվել է Ուկրաինայի շուրջ, և Միացյալ Նահանգները և G7-ի մեր գործընկերները կշարունակեն աջակցել նրան ամեն քայլափոխի»,- ասել է Բայդենը՝ հավելելով, որ Ռուսաստանը չի հաղթի այս պատերազմում:




























