Ռուսաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները կարելի է շատ նորմալ համարել: Այդ մասին դեկտեմբերի 7-ին Ազգային կայացած ճեպազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` մեկնաբանելով դեկտեմբերի 4-ին կայացած ընտրությունները:
«Եդինայա Ռոսիա»-ի հետ մեզ կապում են գործընկերային հարաբերություններ, որոնք շարունակվում են նաեւ այսօր: Ինչ վերաբերում է հանրության արձագանքին, անցումային շրջանի երկրներում հետընտրական բողոքները լիովին տարածված են: Կլինեն ուժեր, որոնք ընտրությունները ապօրինի կհամարեն, եթե իրենք չեն հաղթել»,- ասել է վարչապետը:
«Եդինայա Ռոսիան» հավաքել է 49,3 տոկոս, ՌԴԿԿ-ն` 19,2, «Արդար Ռուսաստանը»` 13,25, ՌԼԴԿ-ն` 12 տոկոս:



























