Մոսկվայում բռնել են էներգետիկայի նախկին փոխնախարար Անատոլի Յանովսկուն. նրան կասկաում են հափշտակումների մեջ։ Այս մասին տեղեկացրել է «Կոմերսանտը»՝ հղում կատարելով աղբյուրներին։
Յանովսկու ձերբակալումը կապված է ածխի ճյուղում մեքենայությունների գործի հետ։ ՌԲԿ-ի աղբյուրների տվյալներով՝ նրա դեմ ցուցմունքներ են տվել գործով անցնողները, որոնք ձերբակալվել են դեռ 2023թ.։ Հետաքննության մանրամասների մասին չի նշվում։
Իրավապահ մարմինների աշխատակիցները ուշադրություն են դարձրել նախկին փոխնախարարի անշարժ գույքին, պարզվել է, որ նրա կնոջ անունով գրանցված է «ավելի քան տասը բնակարան»։
Յանովսկին փոխնախարար է եղել ավելի քան 20 տարի, դեռ վառելիքի եւ էներգետիկայի նախարարության գոյության ժամանակվանից, որը 2004թ. դարձել է արդյունաբերության եւ էներգետիկայի նախարարություն, իսկ 2008թ.՝ ներկայիս էներգետիկայի նախարարություն։ Նա գերատեսչությունից հեռացել է 2021թ., ինչից հետո աշխատել է նախագահի աշխատակազմում։ Հիմա նա Լեռնագիտության ակադեմիայի փոխնախագահն է։



























