Դանիացի կինոռեժիսոր Լարս ֆոն Թրիերին ներել են`Հիտլեի մասին նրա չմտածված հայտարարությունների համար: Ֆրանսիական Գրաս քաղաքի դատախազությունը փակել է գործը` հատուկ ընդգծելով, որ ֆոն Թրիերը հայտարարությունն արել է «ոչ մայրենի լեզվով»:

Դատախազ Ժան-Միշել Կեյոն հայտրարարել է, թե գործը պաշտոնապես փակված է, քանի որ ֆոն Թրիերի կողմից «մտադրություն չի եղել այնպիսի ակտ իրագործել, որը կարդարացներ ռազմական հանցագործությունը»: Դատախազը նաեւ վկայակոչել է ֆոն Թրիերի անկեղծ ափսոսանքը, հաղորդել է «Պոլիտիկեն» թերթը:

Հիշեցնենք, որ Լարս ֆոն Թրիերը  սկանդալային կերպով վտարվել էր Կաննի վերջին կինոփառատոնից` Հիտլերի եւ նացիզմի մասին չմտածված արտահայտությունների համար: Դեկտեմբերի 3 –ին Եվրոպական կինոակադեմիան ֆոն Թրիերի «Մելամաղձություն» ֆիլմը ճանաչել էր որպես  տարվա լավագույն եվրոպական ֆիլմ: