Մի քանի ժամվա հատուկ գործողության արդյունքում Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է իտալական մաֆիայի Կազալեզի կլանի պարագլուխ Միկելե Ձագարիային:

Իտալական լրատվամիջոցները հաղորդում են, որ նա թաքնվել է Նեապոլի մոտ գտնվող առանձնատան տակ կառուցված հատուկ գաղտնի բունկերում: Ոստիկանները հինգ մետր հաստության բետոնե հատակ են քանդել Ձագարիային հասնելու համար:

Դեկտեմբերի 6-ի երեկոյան սկսված ոստիկանական գործողությանը մասնակցել են մոտ 150 իրավապահներ: Ձագարիան վատ ինքնազգացողության պատճառով ոստիկանների հսկողության տակ տեղափոխվել է հիվանդանոց:

Դեկտեմբերի 6-ին ձերբակալվել են Կազալեզի կլանի եւս 47 անդամներ: Նույն գործողության շրջանակում դատախազները դիմել են Իտալիայի խորհրդարան` խնդրելով զրկել անձեռնմխելիությունից նախկին վարչապետ Սիլիվիո Բեռլուսկոնիի կուսակցին, որը կասկածվում է կազմակեպված հանցավորության մասնակից լինելու մեջ:

Միկելե Ձագարիան Կազալեզի կլանի վերջին պարագլուխն է, որն ազատության մեջ էր: 2000-ից նա գտնվում էր հետախուզման մեջ: 2010թ. նոյեմբերին ոստիկանությունը ձերբակալեց Կազալեզիի նախկին առաջնորդ Անտոնիո Իովինեին, հաղորդում է Lenta.ru-ն: