Այսօր, դեկտեմբերի 7-ին երդում է տվել Եգիպտոսի ազգային փրկության նոր կառավարությունը: Զինված ուժերի գերագույն խորհուրդը նոր վարչապետ Քամալ ալ Գանզուրիին տվել է նախագահական լիազորություններ:
Սակայն պաշտոնական աղբյուրների համաձայն` Ալ Գազնուրին չի կարողանա լուծել զինված ուժերին եւ դատական մարմիններին վերաբերող խնդիրներ:
Ժամանակավոր կառավարությունը երդում է տվել զինվորականներին եւ կոչված է վերականգնել երկրի կայունությունն ու անվտանգությունը: Դրա համար նոր կառավարությանը տրված են ավելի լայն լիազորություններ, քան ուներ նախորդ կառավարությունը, գրում է «Дни.ру»-ն:
Հիշեցնենք, որ նախորդ կառավարությունը Իսամ Շարաֆի գլխավորությամբ հրաժարական տվեց նոյեմբերի վերջում, բողոքի ժողովրդական ալիքի ճնշման տակ: Անկարգությունները դադարեցին միայն խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում իսլամական կուսակցությունների հաղթանակից հետո:



























