Մեքսիկայի իրավապահ մարմինները ձերբակալել են Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդի Սաադի Քադաֆիի որդուն Մեքսիկայում հանգրվանելուն աջակցող մի քանի անձանց։  Ինչպես Reuters-ին հղումով տեղեկացնում է Lenta.ru-ն, Քադաֆի կրտսերի՝ Նիգերից Մեքսիկա տեղափոխվելու ծրագրում ընդգրկված են հանցագործներ մի շարք պետություններից, սակայն ծրագրի իրականացումը կանխվել է դեռեւս նախագծման փուլում։

Մեքսիկայի ներքին գործերի նախարար Ալեխանդրո Պուարեն նշել է, որ հանցագործներին ձերբակալել են դեռեւս սեպտեմբերին, սակայն որոշել են միայն այժմ ներկայացնել հասարակության ուշադրությանը։

Ոստիկանապետ Պուարեն, սակայն, չի մանրամասներլ, թե Քադաֆիի որդին ինչի՞ համար է որոշել Մեքսիկա տեղափոխվել, կամ ո՞վ է Մեքսիկայում նրան սպասում։

Տեղեկացնենք, որ Սաադի Քադաֆին այժմ տնային կալանքի տակ գտնվում է Նիգերում։