Ռուսաստանի կառավարությունը փորձարկում կանցկացնի արտասահմանում բնակվող ռուսաստանցիների կողմից էլեկտրոնային ստորագրություններ ստանալու ուղղությամբ, ասված է Նախարարների կաբինետի որոշման մեջ։

Ըստ «Ведомости»-ի՝ փորձարկումը կանցնացվի Հայաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում և Ուզբեկստանում՝ 2024 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հանձնարարել է փորձի նախնական արդյունքների մասին զեկուցել ոչ ուշ, քան մինչև 2025 թվականի հոկտեմբերի 1-ը։

Էլեկտրոնային ստորագրությունը էլեկտրոնային թվային ձևով տեղեկություն է՝ ստորագրության հեղինակի ինքնությունը որոշելու և հաստատելու համար: Ռուսաստանի քաղաքացիները կարող են ստանալ երեք տեսակի էլեկտրոնային ստորագրություններ՝ պարզ, ուժեղացված չորակավորված և ուժեղացված որակավորված ստորագրություններ:

Պարզ ստորագրությունը հաստատում է, որ հաղորդագրությունը կամ փաստաթուղթը ստորագրել է կոնկրետ անձը: Ուժեղացված չորակավորված ստորագրությունը օգտագործվում է, եթե կողմերը համաձայնագիր են կնքել: Ձեռքով կամ ձեռքի օգնությամբ ստորագրված փաստաթղթերն հավասար իրավաբանական ուժ ունեն: Ուժեղացված որակավորված ստորագրությունը ձեռագիր ստորագրության թվային նմանակն է: Դրանով կարելի է ստորագրել ցանկացած փաստաթուղթ՝ առանց մյուս կողմի հետ նախնական համաձայնության:

Ռուսաստանի ԱԳՆ-ն առաջարկել է Հայաստանում, Ղրղզստանում, Ղազախստանում և Ուզբեկստանում բնակվող Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրել էլեկտրոնային ստորագրության ստուգման բանալիների որակավորված վկայականներ։ Պարզաբանման գրությունում նշվում է, որ այժմ երկրից դուրս ավելի քան 15 միլիոն ռուսաստանցի կա, որոնք չեն կարող դիմել պետական ​​ծառայությունների համար, քանի որ համապատասխան ծառայությունները Ռուսաստանից դուրս չեն աշխատում։

Նորարարությունը հնարավորություն կտա «Պետական ​​ծառայություններում», շփվել բանկերի հետ և հեռակա կարգով հաստատել հաշվառման գրառումը: Հստակեցվել է, որ միջոցառումն ուղղված է պատժամիջոցների ցանկում հայտնված ՌԴ քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանությանը։