ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհուրդը ողջունել է կազմակերպությանն անդամակցելու Մոնղոլիայի հայտը: Համապատասխան որոշումն ընդունվել է Վիլնյուսում ընթացող ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի նիստում:
Դեկտեմբերի 7-ին կայացած նիստում կազմակերպության գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աժուբալիսը հույս է հայտնել, որ Մոնղոլիայի ներկայացուցիչները կմասնակցեն Դուբլինում կայանալիք հաջորդ նիստում:
Մոնղոլիան հայտ է ներկայացրել 2011թ. հոկտեմբերի 28-ին:
«Հաջորդ նախագահի խնդիրն է հենց առաջին հնարավորության դեպքում քննարկել հայտը», - ասվում է ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի որոշման մեջ:



























