Վիլնյուսում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում  մի շարք փաստաթղթեր են ընդունվել:

Ինչպես նշել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի  արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը,  ներկայացված բոլոր փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ կոնսենսուսի չի հաջողվել հասնել, սակայն  ձեւավորվել է նպաստավոր մթնոլորտ  եւ օրակարգ` ԵԱՀԿ հետագա աշխատանքի համար:

Նիստի մասնակիցները որոշումների նախագծեր են ընդունել հակամարտային  իրավիճակների նախազգուշացման,  համակարտությունների կարգավորման հարցում երկխոսությունների աջակցության եւ հետհակամարտային շրջանում օգնության տրամադրման, Աֆղանստանի հետ փոխգործակցության խորացման, անվտանգության բնագավառում համագործակցության,  թաֆիկինգի բոլոր ձեւերի դեմ պայքարի, տնտեսական ոլորտում հավասար հնարավորությունների ապահովման մասին: