Գազայի հատվածի ամբողջ բնակչությունը կարող է զոհվել մեր աչքի առաջ իրականացվող ցեղասպանության պատճառով, ասել է Պաղեստինի օկուպացված տարածքների գծով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն։

«Գազայի ամբողջ բնակչությունը կարող է զոհվել մեր աչքի առաջ հայտարարված և իրականացվող ցեղասպանության հետևանքով»,- X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում գրել է նա։

Ալբանեզեն այսպես է արձագանքել ՄԱԿ-ի հումանիտար առաքելության ղեկավար Ջոյս Մսուիի ավելի վաղ արած հայտարարությանը, որում նա նախազգուշացրել էր, որ  Իսրայելի պաշարման պայմաններում «Գազայի հյուսիսային մասի ողջ բնակչությունը ոչնչացման վտանգի տակ է»: